2014 թվականի տվյալների արդյունքում Վիետնամը սուրճի արտահանմամբ աշխարհում դարձել երկրորդը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ սուրճի արտահանման ծավալը 2014 թվականին կազմել է 3,4 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշվում է, որ Վիետնամում սուրճի պլանտացիաները ներկայումս կազմել են 640 հազար հեկտար և նրա արդյունաբերությունում աշխատում է 500 հազար մարդ:
Նշենք, որ աշխարհում սուրճի ամենախոշոր արտահանողը Բրազիլիան է: