Ռոնդա՝ Իսպանիայի ամենաանսովոր ու գեղեցիկ քաղաքներից մեկը
Lifestyle
2. Ռոնդան Իսպանիայի ամենահին քաղաքներից է, ինչի մասին վկայում են պալեոլիթի ժամանակաշրջանի, փյունիկացիների, Կարթագենի ու հույն բնակիչներին պատկանող բազմաթիվ հնագիտական գտածոները: Հռոմեական շրջանում այն կոչվել է Արունդա ու համարվել է կարևոր առևտրային կենտրոն:
3. 8-րդ դարում Ռոնդան հայտարարվել է անկախ մավրիտանական էմիությունների մայրաքաղաք, որը գոևատևել է մինչև 1485թ.: Ժամանակակից Ռոնդայի հին մասը Անդալուզիայի տարածքում մավրերի վերջին բնակատեղիներից էր: Ամեն անգամ քրիստոնյաների ճանապարհին ընկած էր Տայո կիրճը: Ռոնդոն նվաճվեց միայն 1485թ.:
4. Քաղաքը հայտարարվեց Իսպանիայի ազգային հուշարձան: Կիրճը քաղաքը բաժանում է երկու մասի՝ 13-րդ դարի հին քաղաք ու 18-րդ դարի նոր քաղաք, որոնց միանում են 18-րդ դարում կառուցված կամրջով: Այն քաղաքի խորհրդանիշն է:
5. Հատկանշական է, որ կամրջի ներքին տարածքները օգտագործվել են որպես բանտ: Ռոնդոյում կա նաև հին կամուրջ՝ PuenteViejo-ն:
6. Ռոնդան համարվում է իսպանական կորիդայի օրորոցը: Հենց այստեղ է կառուցվել առաջին ամենամեծ ու ազդեցիկ հրապարակը ցլամարտերի անցկացման համար: Այ բացվել է 1785թ. թագավորական անձանց ու պալատականների մասնակցությամբ: Մինչ օրս այդտեղ ներկայացումներ են անցկացվում:
7. Ռոնդայի ամբողջ առևտուրն անցկացվում է Կարերա Էսպինել փողոցում (calle Carrera Espinel), որտեղ հավաքվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ:
8. Ռոնդան ներկայում Անդալուզիայի ամենախոշոր «սպիտակ քաղաքներից» է, որ վերածվել է զբոսաշրջային կենտրոնի:
9. Էռնեստ Հեմինգուեյը երկար ամիսներ է անցկացրել այս զարմանալի քաղաքում: Գրողը հիշատակում էր քաղաքը իր բազմաթիվ ստեղծագործություններում՝ գովերգելով դրա գեղեցկությունը: