Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Արսեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի եւ 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով: