Հայ հայտնիների բիզնեսները
Lifestyle
Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն, նախ բիզնես սկսեցին ընկերների՝ դերասաններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի հետ։ Կարճ ժամանակ անց, սակայն, նրանք առանձնացան և Սարգիսն ու Մանոն բացեցին «Գրիգորյանս» հարսանյաց ստուդիան։
Երգիչ Արամեն իր հարցազրույցներում միշտ ասում էր, որ երազում է սեփական կարաոկեն ունենալու մասին։ 2012 թվականին իր տարեդարձի օրը Արամեն ի վերջո իրականացրեց երազանքը՝ բացելով «Արամե» կարաոկե ակումբը, որը նրա համար դարձավ նաև բիզնես։
Դերասանւհի Անի Երանյանը 2013 թվականին տևական ստեղծագործական դադար ունեցավ, որի ընթացքում բացեց «Yeranyan holding» ընկերությունը։ Այն զբաղվում է PR ակցիաների, համերգների, միջոցառումների, շնորհանդեսների, սեմինարների կազմակերպմամբ, տեսահոլովակների, ֆիմերի, գովազդային հոլովակների նկարահանմամբ, մոնտաժով և այլ գործերով:
ՀՏ Հայկոն բիզնեսով սկսեց զբաղվել 2011 թվականից։ Նախ՝ նա բացեց «Պոետների տունը», ապա՝ «90s Cafe-Pub»-ը։ Գործունեության սկզբնական շրջանում Հայկոն շարունակում էր զբաղվել նաև ռեփով, այժմ նա դադար է առել և ամենայն հավանականությամբ, հետագայում չի վերադառնա ռեփերի կարիերային։
Տարիներ առաջ Երևանում բացվեց գեղեցկությաան սրահ՝ երգչուհի Արմինկայիանունով։ Արմինկան նշում է, որ այն ընտանեկան բիզնես է, որը ղեկավարում է իր քույրը՝ ոճաբան-վարսահարդար Լուսինե Նահապետյանը։
Դերասան Աբել Աբելյանի «Casting School» դերասանական ստուդիան մեծ հաջողություն ունեցավ պատանիների ու երիտասարդների շրջանում։ Այժմ դերասանն ավելի քիչ է նկարահանվում հեռուստասերիալներում, խաղում թատրոնում՝ փոխարենն աշխատում է իր սաների հետ, նկարահանում սերիալներ։
Դերասան Խորեն Լևոնյանի կինը՝ դերասանուհի Լիկա Մեսրոպյանը տարիներ առաջ/ որոշեց թատրոնի բեմը փոխարինել ավելի «քաղցր» աշխատանքով և բացեց «Laki տորթերի սրահը։
Երգչուհի Նունե Եսայանի «NN» գեղեցկության սրահը գործում է ավելի քան տասը տարի։ Թեև երգչուհին Հայաստանում ամենաբարձր հոնորարներն ունեցողներից մեկն է, բիզնես սկսելը նրա համար էլ ավելորդ չեղավ։
Դերասան Հայկ Աֆրիկյանը ևս բացել է սեփական դերասանական ստուդիան՝ «Level one», որտեղ դասավանդում է հենց ինքը։ Հայկն այս փուլում ստեղծագործական դադարի մեջ է։