Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունն առաջին անգամ պինդ վառելիքով փորձարկել է աշխարհի ամենահզոր հրթիռները: Այս մասին հայտնում է ВВС-ը:
Փոխանցվում է, որ փորձարկումը տեղի է ունեցել Յուտա նահանգում:
NASA-ում հաղորդել են, որ փորձարկումն անցել է անթերի: Space Launch System անունով համակարգը նախատեսված է դեպի Մարս թռիչքների համար և դրանով առաջին թռիչքը պլանավորված է 2017 թվականին: