Աշխարհաքաղաքական ռիսկերը պայմանավորված են Ուկրաինայում ծավալվող հակամարտությամբ, ինչպես նաև «ԻՊ»-ի գրոհներով, որոնք խոչընդոտում են տնտեսական աճին»,-այս մասին հայտարարության մեջ ասել է Անգելա Մերկելը, Բեռլինում համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Մերկելի՝ աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք աճել են, գլոբալ աճը թուլացրել են:
Հանդիպմանը ներկա էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Էն Քիմը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ազևեդոն և Աշխատանքի միջազգային կազմակերպության ղեկավար Գայ Ռայդերը:
Մերկելը ընդգծել է, որ բարդ խնդիր է հաղթահարել առաջացած աշխարհաքաղաքական հիմնախնդիրները: