Օրերս ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողներն այցելել են 48-ամյա Եգոր Մ.-ի բնակարան, որտեղ նրանց պահանջով տանտերը ննջասենյակի զգեստապահարանից ներկայացրել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական ողորկափող հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: