Իսպանական Air Europa ավիաընկերության ինքնաթիռում, որը Բարսելոնից Թել Ավիվ չվերթն էր իրականացնում, առնվազն 10 ուղևոր կորցրել է գիտակցությունը: Պատճառը գազի ուժեղ հոտն է եղել: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Express պարբերականը:
Նշվում է, որ Boeing 737 ինքնաթիռի օդափոխման համակարգում տեխնիկական խնդիրներ են առաջացել: Համաձայն տեղեկության` դեռևս թռիչքից առաջ որոշ ուղևորներ բողոքել են ինքնաթիռում գազի հոտից: