Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին։
Այս մասին France Presse լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, նա կթռչի Երեւան»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինն այդ հարցը քննարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ մարտի 12-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ: