Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Արթուր Տ.-ի` Օձուն գյուղում գտնվող տանը, որտեղից հայտնաբերվել է 22 մգ տարողությամբ ներարկիչ` դարչնագույն հեղուկով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Տ.-ն հայտարարել է, որ այն «բենզոլ» տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է 38-ամյա Աշոտ Պ.-ի հետ՝ իրենց օգտագործման համար:
Կատարվում է քննություն: