Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Օհանավան գյուղից բերման է ենթարկվել 36-ամյա Արարատ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով: