Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթակել 41-ամյա Աստղիկ Խ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):