Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա Լիռա Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքներով:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ՊՊԾ ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 27-ամյա Բորիս Ա.-ին, որը մարտի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: