Մարտի 12-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերել են 1931 թ. ծնված Մ. Պ.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն