ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների համար Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման չի հրավիրել։
«Ի՞նչ իմաստ կա քննարկման հրավիրել մարդկանց, որոնք քննարկման եզր չեն գտնում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանն արդեն հանդիպել է հետեւյալ քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության», ՄԱԿ-ի, ՀՀՇ-ի եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ։