«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ երեկ տեղեկացրել էինք, որ ըստ տարածված լուրերի՝ ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ՀՀ մուտքի վիզա է ստացել, սակայն «Ժամանակը» եւ Վաշինգթոնում ՀՀ դեսպանությունից, եւ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից երեկ պարզեց, որ Արմեն Ղազարյան անունով անձից ՀՀ մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել:
Մեր աղբյուրները հուշեցին, որ նոր կարգի համաձայն, 2015-ի հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների մուտքը ՀՀ իրականացվում է առանց վիզայի, իսկ Պզոն ՀՀ քաղաքացի է եւ նրան Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժետ չէ»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում