Ադոլֆ Հիտլերը նոր բալիստիկ Ֆաու-2 հրթիռները փորձարկել է Գերմանիայի բնակիչների վրա: Այս մասին հայտնի է դարձել գերմանացի կոլեկցիոների մոտ պահվող փաստաթղթերի գաղտնի հավաքածուից:
Ըստ Daily Mail-ի, գաղտնի փաստաթղթերի համաձայն, բալիստիկ հրթիռները թշնամու դեմ կիրառելուց առաջ, նացիստները դրանք նետել են գերմանական գյուղերի ուղղությամբ՝ զենքի շառավիղն ու գործողության ուժը հասկանալու համար:
Gazeta-ի փոխանցմամբ, փաստաթղթերում նացիստների Kommandostelle S ստորաբաժանման հաշվետվություններ կան:
Գերմանացի կոլեկցիոները պատրաստվում է գաղտնի փաստաթղթերի արխիվն աճուրդի հանել 2.500 ֆունտ սթեռլինգով: