Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Խոսրովի արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ, Արտաշատ եւ Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել նաեւ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից եւ ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի 30 աշխատակից:
Դեպքի վայրում ներկա են գտնվել ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ փոխնախարար Վ. Տերտերյանը եւ ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության եւ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները:
Պարզվել է, որ արգելոցում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: Հրդեհը մարվել է արգելոցի աշխատակիցների կողմից (30 աշխատակից):