Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքի դպրոցներից մեկում մարտի 12-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է մեկ, վիրավորվել 4 մարդ: Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը:
Նախնական տվյալներով՝ մահացածը առնչություն է ունեցել թմրանյութերի առեւտրականների հետ: Վիրավորների շարքում են դպրոցի փոխտնօրենը (վիրավորվել է ոտքից), երկու դեռահասներ՝ թեթեւ վնասվածքներով եւ մեկ ուսուցչուհի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նշում է մեքսիկական Televisa ալիքը:
Հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ենթադրյալ թմրանյութեր վաճառողը փորձել է փախչել դպրոցում իրեն հետապնդող զինված մարդկանցից: