2014 թվականին «Հայջրմուղկոյուղի»-ի սպասարկման գոտում ջրամատակարարումը չի նվազել օրական միջինը 17.77 ժամից: Այս մասին ասված է ընկերության հաշվետվությունում, որը մարտի 11-ին ներկայացրել է «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարիչ ֆրանսիական Saur-ը:
«Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունների ցուցանիշներն ավելի բարձր են եղել (2014 թվականի հունվարի 1-ից դրանք կառավարվում են 3 ընկերություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որի կառավորող անդամը Saur-ն է): Այս երեք օպերատորները մասամբ ծածկում են, համապատասխանաբար, Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերը:
Այս օպերատորների ջրի մատակարարման նվազագույն օրական ցուցանիշը կազմել է, համապատասխանաբար, 19.83, 19.47 եւ 23.54 ժամ:
Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին «Հայջրմուղկոյուղու» միջին օրական մատակարարումը կազմել է 16 ժամ, 2010 թվականին՝ 14 ժամ: 2014 թվականին ցանցում ջրի կորուստները 79-ից հասել են 75%-ի:
2014 թվականին ընկերությունը ջրամատակարարման համակարգի զարգացման համար շուրջ 38 մլն դոլար է ներդրել: