ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդյունավետ հանդիպումներ են անցկացրել Մինսկում: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Հանդիպումները Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արդյունավետ են անցել: Մենք ակնկալում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների հետ»: