ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.47 դրամով' կազմելով 481.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 510.54 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.1 դրամով' կազմելով 7.83 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.49 դրամով և կազմել 714.41 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 13-ին կազմել է 17 հազար 829.35 դրամ, արծաթի գինը՝ 242.62 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 299.38 դրամ: