Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են եվրոպական տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ատյաններում Արցախի, նրա կյանքի եւ պետականաշինության մասին իրական պատկերի ներկայացման հարցերին: