Հարավային Կորեայի կառավարությունը հավանության է արժանացրել բջջային հեռախոսների համար մշակված ծրագիրը, որը ծնողներին կնախազգուշացնի այն մասին, որ իրենց երեխան, ամենայն հավանականությամբ, ցանկանում է ինքնասպան լինել:
Հավելվածը վերլուծում է սոցիալական ցանցերում դեռահասների կատարած գրառումները, եւ ստուգում հեղինակի՝ ինքնասպանության տրամադրությունը մատնանշող բառերի առկայությունը:
Եթե մեխանիզմը գործարկվում է, ապա սմարթֆոնը դեռահասի ծնողներին ահազանգող հաղորդագրություն է ուղարկում:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Հարավային Կորեայում դեռահասների շրջանում ինքնասպանության մակարդակը շատ բարձր է: Շատերը դա կապում են դպրոցում չափազանց մեծ պահանջների հետ:
Միայն անցյալ տարի այս երկրում 118 դպրոցահասակ պատանիներ եւ աղջիկներ են ինքնասպան եղել: