Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները մարտի 12-ին, ժամը 11.40-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Երեւանյան խճուղու տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 52-ամյա Հարություն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերից մինչեւ 2015 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Երեւանի Ամիրյան փողոցում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից գողացել է հագուստ, ինչպես նաեւ Երեւան քաղաքի տարբեր թաղամասերից կատարել է մի շարք գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: