Հռոմի պապը Ռիո դե Ժանեյրոյի հավատքի գլխավոր տաճարներից մեկում հավաքված հինգ հազարանոց լսարանին կոչ է արել դուրս գալ փողոց բողոքի ցույցերի և անկարգությունների: Կաթոլիկ հովվապետն ասել է, թե եկեղեցին այլևս չի կարող գտնվել չորս պատերի մեջ: «Թող ներեն ինձ եպիսկոպոսներն ու հոգևորականները, եթե երիտասարդությունն անկարգություններ անի, բայց այդպիսին է իմ խորհուրդը»,-ասել է Պապը: Պապը երիտասարդներին կոչ է արել գնահատել իրենց, բայց միաժամանակ հարգել մեծերին: Իսկ ավագները, նրա կարծիքով, պետք է դադարեն հեռու մնալ ամեն ինչից: «Բացեք բերանները: Առանց տատանվելու դարձեք ժողովրդի պահապանները, փոխանցեք արդարություն, պատմություն, արժեքներ և հիշողություն»,-ասել է նա, նաև հավելել, որ եկեղեցին պետք է թողնի հարմարավետությունն ու հանգիստը և փողոց դուրս գա՝ պայքարելու հանուն արդարության: