ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության պայմաններին Ղրղզստանի տնտեսության հարմարեցման խնդիրը լուծելի է համարում եւ կոչ է անում դա արագ կատարել։
«Մեր վերջնական նպատակն է հարմարեցնել Ղրղզստանի տնտեսությունը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի տնտեսություններին։ Անխոս դա լուծելի խնդիր է, եւ որքան արագ մենք դա անենք, այնքան ավելի լավ»,- հայտարարել է Պուտինը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պուտինն առաջարկել է քննարկել երկկողմ օրակարգը եւ առաջին հերթին քննարկել առեւտրատնտեսական գործունեության եւ ինտեգրման գործընթացներին վերաբերող հարցերը։