Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մարտի 15-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:40-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 20 ՍՕ 386 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և ընկել գետը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչներ՝ 45-ամյա Արմեն Ղազարյանը, 33-ամյա Լիանա Հակոբյանը, 11-ամյա Միլենա Ղազարյանը և 10-ամյա Գոռ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մանրամասն` այստեղ: