Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 16.27-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Փամբակ գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ում` Փամբակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում, բախվել են «Օպել» մակնիշի 66 AM 966 եւ «ԳԱԶ-2410» մակնիշի 03 OS 639 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, սահել տներից մեկի բակ (10 մ) եւ բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.44-ին, մարվել` 16.53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները` 1996 թ. ծնված Մ. Ա.-ը եւ 1993 թ. ծնված Լ. Պ.-ը, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: