Մարտի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել մետաղյա պատնեշի եւ ընկել այգին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: