2 տարի շարունակ կոմայում գտնվող 20-ամյա Արոն Բոքսը արթնանալուց հետո խնդրել է պիցցա, սթեյք, համբուրգեր եւ iPhone 6, գրում է Mignews-ը։
Երիտասարդը 2 տարի առաջ վթարի էր ենթարկվել, որից հետո ծանր վիրահատություն էր տարել։ Բժիշկները նրան երկու ժամվա կյանք էին տալիս։ Սակայն այդ կանխատեսումը չէր իրականացել եւ ծնողները կոմայի մեջ գտնվող տղային տեղափոխել էին տուն։ Արոնի առողջական վիճակում դրական տեղաշարժ գրանցվեց 2 ամիս առաջ, երբ նրա ողնաշար նյարդային ցնցումները կրճատող նյութ ներարկեցին։
Մեկ ամիս առաջ երիտասարդի մայրը սկսել էր հարցեր տալ նրան, որոնց Արոնը հանկարծ սկսել էր պատասխանել։ Երբ նրա մայրը հարցրել էր, թե կուզենար արդյոք նա հեռախոս ունենալ, Արոնը պատասխանել է՝ այո, iPhone 6։ Բոլորը ցնցված են եղել, քանի որ վթարի պահին նոր միայն արտադրվում էր iPhone 4-ը։ Արոնը պատմել է, որ iPhone 6-ի մասին լսել է հեռուստացույցով։