Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, թե «լավ կլինի, եթե Վրաստանի հինգերորդ նախագահը կին լինի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նրա իսկ խոսքով՝ «կանայք մեր հասարակության շատ ակտիվ մասն են: Կանանց բաժին են ընկել դրամատիկ բազմաթիվ գործընթացներ: Կանայք շատ ակտիվ են գիտության մեջ, արվեստի բնագավառում: Եվ այն, որ դա դեռ չի արտացոլվել քաղաքականության մեջ, կարելի Է շտկել»:
Այդ մասին նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել Է «Radisson» հյուրանոցում, որտեղ տեղի Է ունենում բարձր մակարդակի հանդիպում՝ նվիրված քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության հարցերին: