Մարտի 15-ին, ժամը 22.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Համլետ Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի /բռնաբարությունը/ 1-ին մասի մեղադրանքով: