Մարտի 15-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վարդան Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Նույն օրը, նույն վայրից, ոստիկանները բերման են ենթարկել նաեւ 1973 թ. ծնված Ջոնիկ Ա.-ին, որը մարտի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածի մեղադրանքով: