«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել եւ դառնալ 75:
Երբ մեր թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանաովում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն առաջին անգամ եմ լսում, բայց սպասեք փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փովոխություն, կա՛մ պիտի որոշակի երեւացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի»,- ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի եւ պրոֆեսիոնալ Աժ ձեւավորվի, եւ հավելել, որ դա իր անձնական կարծիքն է:
Կառաջարկե՞ք դա հարցին պատասխանել է. «Մենք քննարկում ենք նման հարցեր, բնականաբար նաեւ այդ առաջարկը կներկայացնենք»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում