«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ՀՀ մոտ 26 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում հաղթել է ԲՀԿ-ական գործող գյուղապետը, ով ինքնառաջադրվել էր: Ուշագրավն այն է, որ այստեղ ինքնառաջադրված 3 թեկնածուների «հետևում» էլ ՀՀԿ-ականներ էին կանգնած: 704 ձայնով վերընտրված Ալեքսան Ալեքսանյանին աջակցել են ոչ միայն մարզի նախկին և ներկա ԲՀԿ-ական պատգամավորներ, այլև ԱԺ նախագահը:
Մեր տեղեկություններով, ընտրություններից առաջ ԲՀԿ-ն լքած Բազմասեր Առաքելյանն այցելել է Գալուստ Գրիգորիչին և բարեխոսել իր մտերիմ Ալեքսանյանի համար: Մյուս թեկնածուի՝ Էդգար Հայրապետյանի համար «աշխատել է» ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը, բայց նա 2-րդ տեղն է գրավել՝ 615 ձայնով: 3-րդ թեկնածուն՝ Խաչատուր Միսակյանը, ստացել է 288 ձայն, ով էլ վայելել է ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանի հովանավորչությունը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: