5-7 տարին միեւնույն վայրում աշխատելու լավագույն ժամանակահատվածն է, ինչից հետո անհրաժեշտ է անմիջապես փոխել աշխատավայրը: Նման կարծիք են հայտնել ԱՄՆ-ից գիտնականները՝ դա բացատրելով ոգեւորության նվազեցմամբ եւ աշխատանքում կատարելության հասնելու փաստով, երբ նաեւ կարիերայի աճի հույս չկա:
Ըստ Informing-ի, մասնագետները գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել են տարբեր տարիքի, տարբեր մասնագիտություն եւ աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ ղեկավարներ:
Հարցման արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հինգ տարի անց ղեկավարները նկատել են, որ իրենց աշխատակիցները դադարել են նախաձեռնություն ցուցաբերել, աշխատում են սովորույթի ուժով: Դա, բնականաբար, դժգոհություն է առաջացնում՝ հասցնելով անգամ աշխատանքից հեռացման:
Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս դրան չսպասել, ինչպես նաեւ մասնագիտական որակները պահպանելու համար աշխատավայրը հինգ տարին մեկ փոխել: