Մի քանի հանցագործություններ խոստովանած միլիարդատեր Ռոբերտ Դերսթի դեմ պաշտոնապես առաջադրվել է առաջին աստիճանի սպանության մեղադրանք: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Համաձայն իր խոստովանությունների՝ 2000-ին Դերսթը հաշվեհարդար է տեսել իր ընկերուհու՝ գրող Սյուզան Բերմանի հետ: Դա տեղի է ունեցել Սուրբ ծննդից երկու օր առաջ:
Սյուզան Բերմանի կանխամտածված սպանության համար նա կարող է դատապարտվել մահապատժի։