«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի եւ Բրյոաելի միջեւ քաղաքական կամքի եւ հանձնառության նոր իմաստավորման կարիք կա՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու եւ պահպանելու համար: Հիմա մենք աշխատում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, որը շատ ավելի նեղ է նախորդ Ասոցացման համաձայնագրի համեմատ: Սակայն, ամեն դեպքում, Ռիգայի գագաթաժողովն Արեւելյան հարեւանության շրջանակում բանակցությունների եւ գործընթացի սկիզբն է լինելու եւ ոչ թե՝ ավարտը»,- մեր թղթակցին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Հարցին, թե ԵՄ-ն կարո՞ղ է անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Ռ. Կիրակոսյանը պատասխանել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երբեք չի առնչվել անվտանգության հարցերին, եւ մենք չպետք է ԵՄ-ից ակնկալենք անվտանգության որեւէ լուրջ խոստում: Նա նշեց, որ խոսքը ոչ թե ՀՀ անվտանգության, այլ անապահովության մասին է: Ռ. Կիրակոսյանի կարծիքով՝ սա կարեւոր հնարավորություն է հայկական կողմի համար՝ չընկրկելու ռուսական ԵՏՄ նախագծի առջեւ. «ՀՀ-ն այսօր ավելի պակաս անվտանգ է ԵՏՄ կազմում, քան նախկինում: Կա անապահովության բարձր մակարդակ: Ադրբեջանական սադրանքները ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի կողմից համարժեք արձագանք չեն ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում