Կահիրեի դատարանը մահապատժի է դատապարտել Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիային: Այս մասին գրում է BBC-ն:
Նրա հետ միասին մահապատժի են դատապարտվել շարժման ևս 13 առաջնորդներ: Նրանց բոլորին մեղավոր են ճանաչել, այսպես, կոչված, «պայթեցնող» գործունեության մեջ:
Բադիան նախկինում դարձյալ մահապատժի է դատապարտվել, բայց այն ժամանակ դատավճիռը փոխարինել էին ցմահ ազատազրկմամբ։
Վերջին դատավճռի հետ կապված վերջնական որոշումը կընդունի գերագույն մուֆթին՝ ապրիլին: