Պիցցան՝ նեապոլիտանական խոհանոցի ուրախությունն ու հպարտությունը, իրականում իրականում ի հայտ է եկել հարեւան շրջանի՝ Լացիոյի Գաետա քաղաքում: Ուտեստների պատմաբան Ջուզեպպե Նոկկայի խոսքով, Գաետայի եկեղեցական գրառումներում ավելի վաղ է օգտագործվել «պիցցա» բառը:
Նեապոլը պիցցայի հետ կապված բազմաթիվ սեփական պատմություններն ունի, սակայն դրանք ի հայտ են եկել արդեն հաջորդ հազարամյակում: Պատաբանի խոսքով, 1870 թվականին Նեապոլ է այցելել Ումբերտո I արքայի կինը՝ Մարգարիտա Սավոյսկայան, որտեղ նրա պատվին միացյալ Իտալիայի պետական դրոշի կարմիր, ճերմակ եւ կանաչ գույներով (լոլիկ, մոցարելլա եւ ռեհան) պիցցա են պատրաստել եւ կոչել նրա անունով:
Ըստ Kedem-ի, 2008 թվականին Նեապոլի երկու ասոցիացիաներ՝ Real Pizza-ն եւ Association of Neapolitan Pizza-makers-ը, Եվրամիությանը կոչ էին արել կանոններ մտցնել այն մասին, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում իսկական նեապոլիտանական պիցցան: Մասնագետների խոսքով, այդ պիցցայի 100 գրաը պետք է 149.97 կալորիա պարունակի եւ պատրաստված լինի լոլիկի, մոցարելլայի եւ աղի հստակ քանակությամբ: