Ֆրանսիայի բնակչության 60%-ը դեմ է արտահայտվել երեխաների հանդեպ ֆիզիկական պատժի կիրառման արգելք նախատեսող օրենքի ընդունմանը: Նման արդյունքներ են արձանագրել Հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցումները:
Ըստ Figaro-ի, երեխաների ծեծն արգելելու դեմ են հանդես եկել Մարին Լը Պենի եւ նրա «Ազգային ճակատ» կուսակցության ընտրազանգվածի 79%-ը, «Հանուն ժողովրդական շարժման միության» կողմնակիցների 74%-ը եւ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության կողմնակիցների 64%-ը:
Այս օրենքը, Mignews-ի փոխանցմամբ, ընդունվել է Եվրախորհրդի ճնշման ներքո, որը նշել է, որ Փարիզը խախտում է Եվրոպական սոցիալական խարտիան՝ «բավականաչափ հստակ չարգելելով երեխաների մարմնական պատիժը»:
Եվրոպան մեծ ուշադրությամբ հետեւում է «բռնությունից եւ շահագործումից» երեխաների ու դեռահասների պաշտպանվածությանը: