Էներգետիկայի հարցով փոխըմբռնման մասին հուշագիրը, որն այսօր կստորագրեն Թուրքիան և ԵՄ-ն, կօգնի ավելի լավ երկխոսություն կառուցել Անկարայի և Բրյուսելի միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ գործերով նախարար Վոլկան Բոզքըրը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
«Երկխոսությունն առավել լավ կկազմակերպվի փոխըմբռնման մասին նոր հուշագրի շրջանակներում»,-ասել է Բոզքըրը: Նա հստակեցրել է, որ երեքշաբթի օրը ստորագրվելիք փաստաթղթում խոսքը Մերձավոր Արևելքի և Կասպից ծովի տարածաշրջանի էներգետիկ աղբյուրներին եվրոպական էներգետիկ շուկայի միացման մասին է:
Էներգամիության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի խոսքերով՝ TANAP-ը կարևոր նախագիծ է ոչ միան Թուրքիայի, այլև Եվրոպայի համար: