Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Կազմալուծելով մնացած ուժերը` ինչի՞ վրա է հույսը դրել ՀՀԿ-ն, երբ խոսում է պառլամենտական համակարգի անհրաժեշտության մասին

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի մտահոգությունները, մասնավորապես` կիսանախագահական համակարգից անցումը դեպի խորհրդարանական, իրականում հիմնավոր մտահոգությունների տեղիք է տալիս: Գաղափարն ի սկզբանե վատ չէ, մանավանդ որ 25 տարի գործող համակարգը, կարծես, սպառել է իրեն բոլոր առումներով՝ քաղաքական ուժերի անկազմակերպ օրակարգերը, կուսակցությունների զարգացած ենթակառուցվածքների բացակայությունը, քաղաքական ասելիքի սակավությունը, հստակ սոցիալական հիմքերը, ստույգ քաղաքական գաղափարների ձևակերպումների չգոյությունը ավելի է ամրագրում ու համալիր դարձնում այս մտահոգությունները: Մի կողմից, ի վերջո, քաղաքական պրոցեսների թելադրողն ու մասնակիցը պիտի լինի հանրությունը, սակայն հենց այս տարիների ընթացքում այն լայն իմաստով դուրս է մղվել օրակարգ թելադրելու իր բուն գործառույթից թե´ իշխանությունների, թե´ ընդդիմության թեթև ձեռքով, բայց խոսքն այժմ սրա մասին չէ: Իր բազմաթիվ ելույթներում Հանրապետության նախագահը հայտարարել է, որ իրեն ոչինչ չի խանգարում օր առաջ կյանքի կոչել Սահմանդրական բարեփոխումները, սակայն վերջին հանդիպմանը, այդ նախագիծը մշակող հանձնախմբի հետ քննարկումների ժամանակ կասկածի տակ դրվեց այն իրագործելու էֆեկտիվությունը: Այսինքն` մի կողմից դա դիտվում է որպես անհրաժեշտություն, մյուս կողմից` նույնիսկ նախագահի մոտ չկա հստակ պատկերացում, կգործի այդ համակարգը, թե` ոչ: Սրա պատասախանն էլ միանշանակ է: Հայաստանում մշտապես մեկ իշխանության կառավարման պարագայում, մնացած բոլոր կուսակցությունները դուրս են մղվել քաղաքական որոշումների ընդունման և իրագործման իրավունքից: Հակառակը՝ հետևողականորեն իրականացվել է օպոնենտ կուսակցություններին բյուրեղացնելու գործընթացը, և այդ հարցում պետք է փաստել, որ իշխանությունը հաջողել է իր անելիքը, որի վերջին շտրիխը, կարծես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կապիտուլացիան էր: Սակայն թուլացնելով, կազմալուծելով մնացած ուժերը` այդ դեպքում ինչի՞ վրա է իր հույսը դրել Հանրապետական կուսակցությունը, երբ խոսում է պառլամենտական համակարգի անհրաժեշտության մասին: Մի՞թե այսպիսի մոդելի հիմնական դերակատերները քաղաքական կուսակցություններն ու միավորումները չեն: Մի՞թե սա հերթական իմիտացիան չէ, և հասարակությանը նորից խաղից դուրս դնելու ու սեփական իշխանությունը վերարտադրելու հերթական փորձը: Առայժմ դժվար է գտնել այս հարցերի պատասխանները: ՀՀԿ-ն երկակի ստանդարտ կիրառելու փայլուն փորձ ու բավական համոզիչ հռետորաբանություն ունի, որի բանաձևը հետևյալն է՝ մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը ձեզ հետ, պատրաստ ենք լսել, սակայն կանենք այնպես, ինչպես ճիշտ ենք համարում: Ընդդիմության պարագայում պատկերը նույնն է, սակայն ավելի աղավաղված: Հասկանալի է իշխանության մոտեցումն ու մտահոգությունը իշխանության վերարտադրման հարցում, քանի որ կա դրա անհրաժեշտությունը՝ ելնելով այն կորցնելու կործանարար հետևանքներից, արդարադատության տարբեր ատյաններում հայտնվելու մտահոգությունից և այլն: Սակայն ընդդիմությունն իր հիմնական պարտնյորի՝ քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններում միշտ չէ, որ աչքի է ընկել հստակ պահանջի ձևակերպմամբ: Ավելին՝ տարբեր ժամանակներում իշխանության հետ մեկտեղ հասարակությանը մատնել է անուշադրության ու մոլորությունների` դրանով նպաստելով երկրում առկա սոցիալ-տնտեսական լճացումներին: Եվ ստեղծված իրավիճակում, ունենալով մոնոպոլ իշխանության և կցկտուր ռեսուրսների սակավություն ունեցող ընդդիմադիր ուժեր, անհասկանալի է կառավարման պառլամենտական համակարգի անցնելու անհրաժեշտությունը, հատկապես պատկերացնել այդ համակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը: Նարեկ Ադամյան Orer.am, վերլուծաբան
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան