Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում մարտի 14-ին' ժամը 18.00-ին, հաղորդում է ստացվել, որ 1967թ. ծնված Արայիկ Հ.-ն Ջրվեժի տրոլեյբուսների վերջին կանգառի դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 3 շենքի դիմաց՝ ճամփեզրին, հայտնաբերել է ականանման առարկա (տեսակը պարզվում է):
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: