Եթե ասում եք՝ Հայաստանում ընդդիմություն չկա, ուրեմն իշխանությունները լավն են, ընդդիմանալու թեմա չկա...
Աշխարհի յուրաքանչյուր հասարակություն կերազեր, որ իր երկրում ընդդիմություն, առավել ևս ընդդիմության կարիք չլինի...
Եթե ասում եք ամեն ինչ վատ է, ընդդիմության կարիք կա, բայց եղած ընդդիմությունը վաճառվող է ու հաճախորդ՝ նշանակում է այդ ընդդիմությունն էլ հույս չունի, որ ձեզանով իշխանության կգա ու նախընտրում է տորթի մի կտորը ամբողջ տորթի փոխարեն (ի վերջո, բոլորի կռիվը այդ տորթի և/կամ նրա կտորների համար է)...Եթե ասում եք Հայաստանում եղած հատուկենտ ընդդիմադիր ուժերը վստահություն չեն ներշնչում, վարկաբեկված են, ձախողված ու անսթափ՝ ուրեմն իշխանություննները այդ դեպքում ձեզ համար ավելի վստահելի ու ընկալելի են...Փաստորեն բոլոր ասպեկտներով իշխանությունը այլընտրանք չունի, գնացեք խելոք սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկեք, որ հնարավորինս երկարաձգեք ՀՀԿ-ի իշխանությունը... Չէ՞ որ, ըստ ձեզ, ՀՀԿ-ի հակառակորդները կամ չկան, կամ վաճառված են, կամ վստահելի չեն...Կամ էլ հստակ կողմնորոշվեք՝ ումից և ինչ եք կոնկրետ ուզում...Վարուժան Բաբաջանյան