ՌԴ Նալչիկ քաղաքի բնակիչը վիճակախաղով ռեկորդային 100 մլն ռուբլի է շահել։ Այս մասին հայտնում է «Ստոլոտո առեւտրի տուն» ՓԲԸ մամուլի հաղորդագրության մեջ։
Սա Ռուսաստանի պատմության ամենախոշո վիճակախաղային շահումն է։ Շահողները երկուսն են՝ Կիսլովոդսկից եւ Մուրմանսկից։ Իր շահույթը ստանալու դիմած առաջին քաղաքացին 55-ամյա մի կին է Նալչիկ քաղաքից, գրում է Gazeta-ն։
Վիճակախաղում հաղթած մյուս տոմսի տիրոջ անունը դեռ պարզ չէ։