Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարեւանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ եւ 3 ծխագլանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: