Շերլոկ Հոլմսի մասին պատմող սերիալի 4-րդ եթերաշրջանը կսկսվի վիկտորիանական Լոնդոնում հանցագործության բացահայտումով։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով ժապավենի հեղինակներից մեկին՝ Սթիվեն Մոֆաթին։
Անգլիայի պատմության վիկտորիանական կամ «ոսկե» դարաշրջանը՝ Վիկտորյա թագուհու կառավարման տարիները (1837-1901 թթ.), համարվում է ամենանշանակալի ժամանակաշրջանը։
«Նոր ժապավենը ոչ մի կապ չունի նախորդների հետ։ Սա հատուկ թողարկում է, որ էկրան կբարձրանա 2015թ. դեկտեմբերին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Մոֆաթի հայտարարությունը։
Անցյալ տարվա վերջին լուրեր էին շրջանառվում, որ «Շերլոկ» սերիալի հերոսները հայտնվելու են 19-րդ դարում։ Շշուկները սկսել էին պտտվել այն բանից հետո, երբ գլխավոր հերոսներ Բենեդիկտ Քամբերբեչի ու Մարտին Ֆրիմենի՝ վիկտորիանական դարաշրջանի լուսանկարները հայտնվեցին համացանցում։