Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 51-ամյա Վարդան Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /Կողոպուտը/ 3-րդ մասի 1-ին կետի եւ 177 հոդվածի /Գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: